Պահանջվում է մասնագիտական կրթությամբ, եվրոպական խոհանոցին քաջածանոթ և ամենաքիչը 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող երիտասարդ, ակտիվ, եռանդուն, աշխատասեր ու մաքրասեր խոհարար, որն անդադար ձգտում է զարգանալ, կատարելագործվել և ավելացնել գիտելիքները։
Բժշկական գրքույկի առկայությունը պարտադիր է։
Նախորդ աշխատատեղերից հանձնարարականները պարտադիր են և անպայման ստուգվելու են։
Մինչև երեք ամիս գրանցված փորձնական աշխատաշրջան։ Փորձաշրջանի աշխատավարձը կկազմի մինչև 250. 000 դրամ՝ կախված խոհարարի փաստացի մակարդակից։