Առցանց հրատարակությունը փնտրում է բազմակողմանի զարգացած, պերճախոս, բարձրագույն հումանիտար կրթությամբ, քաղաքանապես չեզոք, վառ անհատականության տեր և անկողմնակալ անձի / լրագրողի՝ վարելու առցանց հաղորդումներ և հարցազրույցներ։
Այս աշխատանքի համար անհրաժեշտ այլ հատկանիշներն են՝ հավասարակշռվածությունը, վերլուծական մտածելակերպը, դիմացինին ուշադիր լսելու և հասկանալու ունակությունը, տարբեր մշակույթների, տեսակետների և դիրքորոշումների հանդեպ հարգալից վերաբերմունքը՝ նույնիսկ եթե այդ դիրքորոշումները հակասում են սեփական սկզբունքներին կամ տարբերվում դրանցից։