Կազմակերպությանն անհրաժեշտ է առնվազն 5 տարի աշխատանքային փորձով, անձնակազմի հետ շփման ունակություններ և կազմակերպչական ընդունակություններ ունեցող խոհարար / ավագ խոհարար, եվրոպական խոհանոցի իմացությամբ։
Աշխատանքային փորձշրջան՝ 3 ամիս։
Կազմակերպությունն ապահովում է կատարելագործման հատուկ դասընթացներ։
Հայոց լեզվի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Աշխատավարձը փորձնական աշխատաշրջանում՝ 200 000 - 350 000 դրամի սահմաններում։
Հիմնական աշխատավարձը վերջնականապես կորոշվի վարպետության, գիտելիքների և աշխատաձևի թողած տպավորության հիման վրա։