ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաշվապահ

Հաշվապահ

Հաշվապահական թիմի անդամ՝ վարելու ընկերությունների հաշվապահական հաշվառումը, կազմելու հարկային հաշվետվություններ, տրամադրելու խորհրդատվություն ընկերության հաճախորդներին։

Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի, ֆինանսիստի կամ տնտեսագետի մասնագիտությամբ։

Առնվազն 3-4 տարվա հաշվապահական աշխատանքի փորձ։

Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության գերազանց իմացություն։

Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Ֆինանսական վերլուծություն կատարելու հմտություն։

Խնդիրների արագ և արդյունավետ լուծելու կարողություն։

Հաշվապահ-հաշվետար

Կազմակերպությունը փնտրում է ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում բարձրագույն կրթություն, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ և բարձր աստիճանի կազմակերպվածություն ունեցող հաշվապահ-հաշվետարի։

Աշխատանքային պարտականությունները՝
- ապրանքանյութական արժեքների հաշվառում, գույքագրում և մնացորդների համեմատում,
- հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
- ստացած հաշիվների և բանկային քաղվածքների մուտքագրում ծրագրային բազա,
- կատարել կազմակերպության ապրանքաշրջանառության, հաշվառման և վերահսկման գործընթացները, և այլն

Հաշվապահի օգնական

Կազմակերպությունը փնտրում է համապատասխան մասնագիտական կրթությունով հաշվապահի օգնականի, լրիվ դրույքով աշխատելու համար։ Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը անհրաժեշտ է:

Պարտականությունները՝
- առաջնային փաստաթղթերի մուտքագրում,
- հաշիվ-ապրանքագրերի ընդունում և մշակում,
- անթերի կատարել գլխավոր հաշվապահի բոլոր ցուցումներն ու առաջադրանքները։

Մասնագիտական պահանջները՝
- համապատասխան ՀԾ հետ աշխատելու գիտելիքներ,
- վերլուծական մտածելակերպ,
- սովորելու և առաջընթացի ձգտում։

Հաշվապահ

Պահանջվում է փորձառու հաշվապահ 30-45 տարեկան, ամենաքիչը 5 տարվա հաշվապահական աշխատանքի փորձով։

Բարձրագույն կրթությունը հաշվապահի, ֆինանսիստի կամ տնտեսագետի մասնագիտությամբ պարտադիր է։

Պահանջվող անհրաժեշտ գիտելիքներն ու ունակությունները՝

Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության գերազանց իմացություն։

Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Ֆինանսական վերլուծություն կատարելու հմտություն։

Խնդիրների արագ և արդյունավետ լուծելու կարողություն։