Գրանցվել որպես գործատու
Հարգելի թեկնածու։
Նախքան կայքում գրանցվելը, առաջարկում ենք մանրամասն կարդալ հետևյալ ցուցումները։
Դրանք Ձեզ կօգնեն լինել առավել արդյունավետ՝ խնայելով և՛ Ձեր, և՛ մեր ժամանակը։
Առանց հասստատելու, որ կարդացել և ընդունում եք այս պայմանները, Դուք հնարավորություն չեք ունենա գրանցվելու կայքում։
- Բոլոր գրառումները անել միմիայն մեսրոպատառ։
Ոչ մեսրոպատառ հայտերը չեն ընդունվի։
Բացառություն են կազմում միայն սոց ցանցերի և էլեկտրոնային հասցեների գրառումները։ - Պատասխանել անհրաժեշտ է բոլոր հարցերին։ Կրկնում ենք՝ բոլոր հարցերին։
- Բաց թողնված դաշտերի դեպքում Ձեր հայտը չի ընդունվի։ Սա վերաբերվում է նաև սոց ցանցերում եղած Ձեր պրոֆիլներին։
- "Աշխատավարձ" վանդակում պետք է նշել այն աշխատավարձը, որն ակընկալում եք։
- Աշխատանքային փորձը նշելիս՝ հիշեք, որ Ձեր ապագա գործատուն ամենայն հավանակությամբ կկապնվի Ձեր նախորդ աշխատատիրոջ հետ ստանալու հավելյալ տեղեկություններ Ձեր մասին։
- Եղեք անկեղծ հարցաթերթիկը լրացնելիս։ Մի "գեղեցկացրեք" Ձեր կենսագրությունը։
Ներկայացրեք այն ունակություններն ու հմտությունները, որոնց իսկապես տիրապետում եք։ - Դուք կարող եք ՊԱՀՊԱՆԵԼ ՍԵՎԱԳԻՐԸ և վերդառնալ լրացնելու Ձեր տեղեկությունները կամ անելու անհրաժեշտ ուղղումները Ձեր պրոֆիլում այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ եք համարում։
- Բոլոր տվյալները վերջնականորեն գրանցելուց հետո, կարող եք ՈՒՂԱՐԿԵԼ Ձեր հայտը հաստատման։
- Ձեր հայտը ուսումնասիրելուց հետո, Lapter.am-ի համապատասխան աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ, համակարգելու հաջորդ քայլերը։
- Նախնական գրանցումը կայքում անվճար է։
Lapter.am-ը իրավունք է վերապահում ըստ սեփական հայեցողության և առանց որևիցէ բացատրության մերժել նախնական գրանցման ներկայացված ցանկացած գրանցման հայտ։ - Եթե Ձեր հայտը ընդունվեց և Lapter.am-ը համաձայնվեց զբաղվել Ձեր հայտով, Դուք պետք է վճարեք 9000 դրամ Ձեր հայտը մշակելու, համապատասխան հարցազրույցները նախապատրաստելու և անցկացնելու համար։
- Վճարումից հետո Ձեր հայտը կլինի ակտիվ Lapter.am-ի սիստեմում 3 ամսվա ընթացքում։ Եթե այս ժամանակահատվածում Lapter.am-ը չկարողացավ առաջարկել Ձեզ աշխատանք, Ձեր հայտը կերկարացվի համապատասխանաբար ևս 3 ամսով։
Եթե այս ժամանակահատվածում նույնպես Lapter.am-ը չկարողանա առաջարկել Ձեզ աշխատանք, նշանակում է շուկայում տվյալ պահին չկա համապատասխան հետաքրքրություն Ձեր որակավորումների, գիտելիքների, աշխատանքային փորձի կամ մասնագիտության նկատմամբ։
Այս դեպքում Lapter.am-ը չի կրում ոչ մի պատասխանատվություն և ետ չի վերադարձնում գրանցման վճարը, որն արված է Ձեր հայտը մշակելու համար։ - Համապատասխան հարցազրույցներն անցնելուց և գարծատիրոջ նախնական համաձայնությունը ստանալուց հետո, Դուք կներկայանաք գործատիրոջը՝ պայմանգիրը կապելու համար։
Իր մատուցած ծառայությունների համար Lapter.am-ը գանձում է Ձեր ապագա առաջին աշխատավարձի 50%։ - Ձեր հայտի նախնական մշակման ընթացքում Lapter.am-ի հետ կապնվել կարող եք միմիայն էլեկտրոնային փոստով։
- Կայքը կազմված է հասկանալի տրամաբանությանմբ և տալիս է տեղեկություններ մատչելի հայերենով։ Առաջարկում ենք ուշադիր կարդալ այս տեղեկությունները։
Աշխատանք փնտրողներ