ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գրանցվել որպես աշխատանք փնտրող

Հարգելի թեկնածու։

Նախքան կայքում գրանցվելը, առաջարկում ենք մանրամասն կարդալ հետևյալ ցուցումները։
Դրանք Ձեզ կօգնեն լինել առավել արդյունավետ՝ խնայելով և՛ Ձեր, և՛ մեր ժամանակը։
Առանց հասստատելու, որ կարդացել և ընդունում եք այս պայմանները, Դուք հնարավորություն չեք ունենա գրանցվելու կայքում։

  1. Բոլոր գրառումները անել միմիայն մեսրոպատառ։
    Ոչ մեսրոպատառ հայտերը չեն ընդունվի։
    Բացառություն են կազմում միայն սոց ցանցերի և էլեկտրոնային հասցեների գրառումները։
  2. Պատասխանել անհրաժեշտ է բոլոր հարցերին։ Կրկնում ենք՝ բոլոր հարցերին։
  3. Բաց թողնված դաշտերի դեպքում Ձեր հայտը չի ընդունվի։ Սա վերաբերվում է նաև սոց ցանցերում եղած Ձեր պրոֆիլներին։
  4. "Աշխատավարձ" վանդակում պետք է նշել այն աշխատավարձը, որն ակընկալում եք։
  5. Աշխատանքային փորձը նշելիս՝ հիշեք, որ Ձեր ապագա գործատուն ամենայն հավանակությամբ կկապնվի Ձեր նախորդ աշխատատիրոջ հետ ստանալու հավելյալ տեղեկություններ Ձեր մասին։
  6. Եղեք անկեղծ հարցաթերթիկը լրացնելիս։ Մի "գեղեցկացրեք" Ձեր կենսագրությունը։
    Ներկայացրեք այն ունակություններն ու հմտությունները, որոնց իսկապես տիրապետում եք։
  7. Դուք կարող եք ՊԱՀՊԱՆԵԼ ՍԵՎԱԳԻՐԸ և վերդառնալ լրացնելու Ձեր տեղեկությունները  կամ անելու անհրաժեշտ ուղղումները Ձեր պրոֆիլում այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ եք համարում։
  8. Բոլոր տվյալները վերջնականորեն գրանցելուց հետո, կարող եք ՈՒՂԱՐԿԵԼ Ձեր հայտը հաստատման։
  9. Ձեր հայտը ուսումնասիրելուց հետո, Lapter.am-ի համապատասխան աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ, համակարգելու հաջորդ քայլերը։
  10. Նախնական գրանցումը կայքում անվճար է։
    Lapter.am-ը իրավունք է վերապահում ըստ սեփական հայեցողության և առանց որևիցէ բացատրության մերժել նախնական գրանցման ներկայացված ցանկացած գրանցման հայտ։
  11. Եթե Ձեր հայտը ընդունվեց և Lapter.am-ը համաձայնվեց զբաղվել Ձեր հայտով, Դուք պետք է վճարեք 9000 դրամ Ձեր հայտը մշակելու, համապատասխան հարցազրույցները նախապատրաստելու և անցկացնելու համար։
  12. Վճարումից հետո Ձեր հայտը կլինի ակտիվ Lapter.am-ի սիստեմում 3 ամսվա ընթացքում։ Եթե այս ժամանակահատվածում Lapter.am-ը չկարողացավ առաջարկել Ձեզ աշխատանք, Ձեր հայտը կերկարացվի համապատասխանաբար ևս 3 ամսով։
    Եթե այս ժամանակահատվածում նույնպես Lapter.am-ը չկարողանա առաջարկել Ձեզ աշխատանք, նշանակում է շուկայում տվյալ պահին չկա համապատասխան հետաքրքրություն Ձեր որակավորումների, գիտելիքների, աշխատանքային փորձի կամ մասնագիտության նկատմամբ։
    Այս դեպքում Lapter.am-ը չի կրում ոչ մի պատասխանատվություն և ետ չի վերադարձնում գրանցման վճարը, որն արված է Ձեր հայտը մշակելու համար։
  13. Համապատասխան հարցազրույցներն անցնելուց և գարծատիրոջ նախնական համաձայնությունը ստանալուց հետո, Դուք կներկայանաք գործատիրոջը՝ պայմանգիրը կապելու համար։
    Իր մատուցած ծառայությունների համար Lapter.am-ը գանձում է Ձեր ապագա առաջին աշխատավարձի 50%։
  14. Ձեր հայտի նախնական մշակման ընթացքում Lapter.am-ի հետ կապնվել կարող եք միմիայն էլեկտրոնային փոստով։ 
  15. Կայքը կազմված է հասկանալի տրամաբանությանմբ  և տալիս է տեղեկություններ մատչելի հայերենով։ Առաջարկում ենք ուշադիր կարդալ այս տեղեկությունները։
Գործատուներ