Լրագրող՝ առցանց հրատարակության համար
Առցանց հրատարակությունը փնտրում է բազմակողմանի զարգացած, պերճախոս, բարձրագույն հումանիտար կրթությամբ, քաղաքանապես չեզոք, վառ անհատականության տեր և անկողմնակալ անձի / լրագրողի՝ վարելու առցանց հաղորդումներ և հարցազրույցներ։
Այս աշխատանքի համար անհրաժեշտ այլ հատկանիշներն են՝ հավասարակշռվածությունը, վերլուծական մտածելակերպը, դիմացինին ուշադիր լսելու և հասկանալու ունակությունը, տարբեր մշակույթների, տեսակետների և դիրքորոշումների հանդեպ հարգալից վերաբերմունքը՝ նույնիսկ եթե այդ դիրքորոշումները հակասում են սեփական սկզբունքներին կամ տարբերվում դրանցից։
Աշխատանքային գործընթացը ինքնուրույն կազմակերպելու ունակությունը այս աշխատանքի հիմնական նախապայմաններից է։
Հայոց լեզվի բացարձակ մաքուր և կատարյալ տիրապետումը պարտադիր է:
Ռուսերենի, ինչպես նաև անգլերենի գերազանց տիրապետումը նույնպես պարտադիր է։
Նախնական աշխատավարձի մակարդակը 350 000-ից 600,000 դրամ, գումարած պարգևավճարներ, բժշկական ապահովագրություն, սնունդ։
Մանրամասները կքննարկվեն հաջողակ թեկնածուի հետ հարցազրույները անցնելուց հետո։