ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օֆիս մենեջեր

Ընկերությունը փնտրում է լավ կազմակերպված, պարտաճանաչ, եռանդուն, վերլուծական ունակություններով և մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող օֆիս մենեջերի՝ լրիվ դրույքով աշխատանքի համար։

Համապատասխան աշխատանքային փորձը ամենաքիչը 3 տարի։

Պարտականություններն են՝

- Անձնակազմի ակտիվ որոնում և ընտրություն,

- Թեկնածուների հետ նախնական հարցազրույցների կազմակերպում.

- Վարչական կառավարման աջակցություն;

- Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում.

- Արդյունքների համար աշխատելու ունակություն

Թեկնածուն պետք է լինի համակարգչային աշխատանքին քաջածանոթ և փորձառու օգտվող։

Անբիծ հայոց լեզվի իմացությունը պարտադիր է։
Ռուսերենի և ագնլերենի անթերի իմացություն։

Մինչև երեք ամիս գրանցված աշխատանքի փորձաշրջան։ Փորձաշրջանի աշխատավարձը հիմնված կլինի թեկնածուի փաստացի գիտելիքների և ունակությունների հիման վրա և կքննարկվի հարցազրույցի ընթացքում։

Վեջնական աշխատավարձը կորոշվի փորձաշրջանի ընթացքում ցուցաբերած արդյունքների, արժանիքների, ցուցաբերած կազմակերպչական ունակությունների հիման վրա և կլինի 250 000-400 000 դրամի սահմաններում։

Նախորդ աշխատատեղերից և նախորդ գործատուներից հանձնարարականները պարտադիր են և ստուգվելու են։

Տարիքը՝ 30-45 տարեկան։