Հմուտ և բազմակողմանի արհեստավոր
Կազմակերպությունը մշտական աշխատանքի է հրավիրում բազմակողմանի ունակությունների տեր հմուտ արհեստավորի, կրելու կազմակերպության ոչ բնակելի տարածքների՝ գրասենյակների, կոմունալ սենյակների, սրահների և այլ տարածքների հետ կապված ամենօրյա հոգսերը և կատարելու բոլոր ընթացիկ անհրաժեշտ աշխատանքները։
Հավակնորդը պետք է լինի՝
- հմուտ ատաղձագործ,
- ներկարար,
- հասկանա էլեկտրականությունից,
- լինի վարպետ հարդարիչ՝ կատարելու ցանկացած բարդության ներքին հարդարման աշխատանքներ, և այլն:
5 տարվա շինարարական աշխատանքների, ինչպես նաև ներքին հարդարման ավարտական փուլի աշխատանքային փորձը լուրջ կազմակերպություններում անպայման է։
Հավակնորդը պետք է լինի չծխող և ոգելից խմիչքներ չօգտագործող անձնավորություն։
Այլ պահանջներ՝
- աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնակարգերի իմացություն,
- ազնվություն, ճշտապահություն, պարկեշտություն,
- մաքրասիրություն, կազմակերպվածություն, պատասխանատվություն,
- աշխատանքը ժամանակին որակյալ վերջացնելու ունակություն,
- կիրթ վարվելակերպ։
Լրիվ դրույքով աշխատանք Երևանի կենտրոնում։
Փորձաշրջանի ժամկետը 3 ամիս:
Կայուն և բարձր աշխատավարձ՝ 200 000 - 450 000 դրամ, կախված գիտելիքերից, վարպետությունից և ցուցաբերած աշխատանքային արժանիքներից։
Անվճար սնունդ, սոցիալական փաթեթ և պարգևատրումներ։
Պայմանները վերջնականապես կքննարկվեն հարցազրույցների ընթացքում։
Պարտադիր ներկայացնել նախորդ աշխատատեղերից գործատուների տված հանձնարարականներն ու բնութագրերը, որոնք անվերապահորեն ստուգվելու են։