ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վարորդ - առաքիչ

Ընկերությունը փնտրում է վարորդ-առաքիչի սեփական մեքենայով, սննդի կազմակերպության առցանց ստացված պատվերները ժամանակին առաքելու համար:

Անհրաժեշտ պայմաններն են՝
- Երևանի փողոցների լավ իմացում և Երևանում արագ և վստահ կողմնորոշվելու ունակություն, 
- պարտաճանաչ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,
- բարեհամբույր և կիրթ պահվելաձև,
- գրագետ հայերեն,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ողջունելի է։

Ճկուն աշխատանքային գրաֆիկ։

Աշխատավարձը՝ յուրաքանչյուր առաքված պատվերից մինչև 70 տոկոսը։