Գովազդային մենեջեր / համակարգող
Կազմակերպությունը փնտրում է փորձառու մասնագետի՝ գովազդի համակարգողի աշխատատեղի համար՝ ներքին թիմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, աշխատանքը համակարգելու ապացուցված կարողությամբ և նախագծերի ժամանակին կատարումն ապահովելու համար:
Հաջողակ թեկնածուն պետք է ցուցաբերի՝
- գերազանց վերլուծական և կազմակերպչական հմտություններ,
- դիտարկումներից, հետազոտություններից, ուսումնասիրություններից տեղեկատվություն հավաքելու և ողջամիտ հետևություններ անելու ունակություն,
- համապարփակ գիտելիքներ մեդիա ռեսուրսների վերջին տենդենցների վերաբերյալ,
- գերազանց գիտելիքներ վաճառքի և շուկայավարման ռազմավարությունների վերաբերյալ,
- սթրեսային իրավիճակներում հանգիստ մնալու և ճնշման տակ գործելու ունակություններ,
- բարձր աստիճանի կազմակերպվածություն,
- մաքսիմալիստական և խստապահանջ վերաբերմունք ոչ միայն համապատասխան թիմերի՝ այլ առաջին հերթին սեփական աշխատանքի նկատմամբ,
- համակարգման և առաջնորդական գերազանց հմտություններ,
- գերազանց բանակցային, միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
- գրավիչ շնորհանդեսներ կազմակերպելու և գրավիչ առաջարկներ ստեղծելու ունակություն,
- փորձառություն ղեկավարելու թիմ և արդյունավետ կազմակերպելու թիմի աշխատանքը,
- շուկայում առաջատար դիրքեր գրավելու համար ոչ ստանդարտ և բացառիկ գովազդային արշավներ կազմակերպելու ունակություն։
Համակարգչային հմտություններ ընդգրկում են ողջ գրասենյակային փաթեթը՝ MS Office-ը, ինչպես նաև Adobe Illustrator, Adobe Photoshop գրաֆիկայի գործիքները։
Կրթությունը՝ մասնագիտական, բարձրագույն։
Ապացուցված հաջողակ աշխատանքային փորձը համապատասխան մասնագիտությամբ՝ նվազագույնը 5 տարի։
Նախորդ աշխատատեղերից գործատուների տված հանձնարարականներն ու կատարած աշխատանքի գնահատումը պարտադիր է և անպայման ստուգվելու են։
Հայոց լեզվի գրավոր և բանավոր անթերի տիրապետում։
Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում։
Փորձաշրջանը 3 ամիս։
Աշխատավարձը 250 000 - 600 000 դրամ, գումարած հավելավճարներ։
Փորձնական աշխատանքի պայմաները կճշգրտվեն հարցազրույցների հիման վրա, իսկ հիմնական աշխատանքի վերջնական պայմանները՝ փորձաշրջանը հաջողակ անցնելուց հետո։