Մատուցողուհի
Երևանի կենտրոնում գտնվող բարձրակարգ սրճարանում աշխատելու համար անհրաժեշտ է մատուցողուհի համապատասխան փորձի առկայությամբ։
Ընթացիկ ճաշացանկի լավ ըմբռնումը և հաճախորդին այն համապասխան ձևով ներկայացնելու ունակությունը կարևոր է։
Մաքրասիրությունը, ազնվությունը, բարյացակամ վարվելակերպը ոչ միայն հաճախորդների՝ այլ նաև թիմի անդամների հետ անքննարկելի են։
Ենթարկվել կազմակերպության ներքին կանոնակարգին:
Գերազանց հայերենը և առնվազն ռուսերենի կամ անգլերենի վարժ տիրապետումը պարտադիր է։
Երեք ամիս հաջող փորձաշրջանից հետո մշտական աշխատանք։
Աշխատավարձը 100 000 դրամից սկսած գումարած բոնուսները։
Անվճար սնունդ, թեյ, սուրճ:
Երեկոյան հերթափոխի ուշ ավարտի դեպքում (ժամը 23:00-ից հետո) ընկերությունը հոգում է աշխատակցի ճանապարհածախսը։