ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Խոհարար

Կազմակերպությանն անհրաժեշտ է առնվազն 5 տարի աշխատանքային փորձով, անձնակազմի հետ շփման ունակություններ և կազմակերպչական ընդունակություններ ունեցող խոհարար / ավագ խոհարար, եվրոպական խոհանոցի իմացությամբ։

Աշխատանքային փորձշրջան՝ 3 ամիս։

Կազմակերպությունն ապահովում է կատարելագործման հատուկ դասընթացներ։

Հայոց լեզվի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

Աշխատավարձը փորձնական աշխատաշրջանում՝ 200 000 - 350 000 դրամի սահմաններում։
Հիմնական աշխատավարձը վերջնականապես կորոշվի վարպետության, գիտելիքների և աշխատաձևի թողած տպավորության հիման վրա։

Աշխատանքի ուշ ավարտի դեպքում՝ ճանապարհածախսը հոգում է կազմակերպությունը։

Աշխատանքը քաքաքի կենտրոնում է։