ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լրագրողի աշխատանք Երևանում

Նորաստեղծ համացանցային հարթակը փնտրում է ինքնուրույն, կրթված, վերլուծող, անկողմնակալ և սեփական բարձր սկզբունքներով առաջնորդվող լրագրողի / գրողի։

Աշխատանքային պարտականություններ են՝

- Նորությունների վերլուծություն;
- Առավել համապատասխան և ակտուալ տեղեկատվության ընտրություն և ղեկավարի հետ ընտրության համակարգում։
- Տեղեկատվության հավաքագրում և նյութերի պատրաստում (հեռակա կամ որևէ տեղ մեկնելով, ներառյալ գործուղումները)։
- Թեմային համապատասխան փորձագետների որոնում և հարցազրույցի անցկացում։
- Դեպքի վայրի մասնակիցների հետ տեղում աշխատանքի իրաականացում։
- Նկարահանման գործընթացի կազմակերպում։
- Դեպքի վայրից հաղորդման նկարահանումների իրականացում։
- Ուղիղ հեռարձակման իրականացում։
- Նյութերի խմբագրում և կադրերի պատրաստում։
- Հոդվածներրի, մեկնաբանությունների, լուսաբանումների և նման նյութերի պատրաստում և ամբողջականացում ալիքի համար։
- Ակտիվ մասնակցություն թվային ալիքի զարգացմանը։

Այլ պահանջներ
- Բարձրագույն հիմնական մասնագիտական կրթություն որպես լրագրություն։
- Ցանկալի լրացուցիչ կրթություններ - հռետորաբանություն, դերասանական վարպետություն, լեզվաբանություն։
3-4 տարվա աշխատանքային փորձ։
- Գործունեության ոլորտները՝ լրատվամիջոցներ, ԶԼՄ-ներ։

Նախկինում զբաղեցրած պաշտոններ
- Լրագրող,հաղորդավար, զննարկիչ, ծրագրերի հեղինակ։

Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ
Նորությունների հոսքերը վերլուծելու ունակություն։
Տեղեկությունը առանց աղավաղման՝ ինչպես կա, ներկայացնելու ունակություն։
Փորձագետի հետ հարցազրույց վարելու հմտություններ։
Նորություններ գրելու հմտություններ։
Ուղիղ եթերով լուրեր հաղորդելու հմտություն։
Առանց հեռահաղորդակցի ռեպորտաժ վարելու ունակություն։
Տարրական մոնտաժային հմտություններ։
Նկարահանող անձնակազմի աշխատանքային ալգորիթմի իմացություն։

Անձնական հատկություններ
Ակտիվություն, շարժունություն, գրագետ խոսք:
Օբյեկտիվություն, անկաշառություն և անկողմնակալություն։
Խարիզմա, անհատականություն։
Հաղորդակցման վարպետություն և կոռեկտություն
Մարտավարական մտածելակերպ։
Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինելու կարողություն։
Կամային և կազմակերպչական հատկանիշեր։

Համակարգչի տիրապետումը՝ ավելի քան վստահ օգտվող։
Լրատվական պորտալներ խմբագրող ծրագրերի և գործիքների վարժ տիրապետում։
Որոնիչների հետ աշխատելու հմտություն։
MS Office ստանդարտ փաթեթ։

Պահանջվում է հայոց լեզվի կատարյալ իմացություն:
Գերազանց ռուսերեն, գերազանց անգլերենի։

Ավտոմեքենայի առկայությունը, վարորդական իրավունքը անհրաժեշտ չեն։
Պահանջվում է գործուղումների համար ցանկացած պահի մեկնելու պատրաստակամություն։

Նախնական աշխատավարձը 175,000-ից 300,000 դրամ է, գումարած պարգևավճարներ,  բժշկական ապահովագրություն, սնունդ։

Աշխատավարձի մանրամասներն ու պայմանները քննարկվում են հարցազրույցի ընթացքում անհատապես, և կատարվում է ամրագրում միայն հաջող հարցազրույցից  հետո: