ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իրավաբան

Տարբեր ոլորտներում գործող մի քանի ընկերություններ միավորող Կազմակերպությունը (մեդիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ, հյուրասիրության ոլորտ) մշտական աշխատանքի է հրավիրում ավագ փաստաբանի՝ լրիվ դրույքով:

Հմտությունները.
Աշխատանքային փորձը՝ առնվազն 4 տարի։
Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան։
Փաստաբանական արտոնագրի առկայությունը պարտադիր է։
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
Բանակցելու, համոզելու կարողություն և խնդիրների լուծման հմտություն,
Ծանրաբեռնված պայմաններում և ճնշման տակ աշխատելու ունակություն։

Պարտականությունները.
- կազմակերպության ամենօրյա գործունեության իրավաբանական աջակցություն,
- կազմակերպության պայմանագրերի և համաձայնագրերի մշակում և ձևակերպում, 
- պայմանագրային և կորպորատիվ հարցերի վերաբերյալ օրենսդրության վերլուծություն,
- տրամադրել իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն և իրավաբանական օգնություն՝ տարբեր ստորաբաժանումներին համապատասխան իրավական փաստաթղթերի պատրաստման գործընթացում,
- գործընկերների և կառավարական մարմինների հետ հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի պատրաստում,
- ապահովել Կազմակերպության շահերի առավելագույն պաշտպանություն՝ պայմանագրերում նախատեսելով համապատասխան դրույթներ,
- տրամադրել խորհրդատվություն իրավական նորմերի և օրենսդրական ակտերի վերաբերյալ,
- կատարել Կազմակերպության անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ,
- ստորագրությամբ հաստատել կազմված կամ վերանայված պայմանագրերը/համաձայնագրերը,

Պայմանները՝
Աշխատանքային փորձաշրջան 3 ամիս
Աշխատավարձը՝ 300 000 - 500 000 ՀՀ դրամի սահմաններում:
Բժշկական ապահովագրություն, բոնուս փաթեթ։
Ավելի մանրամասն պայմանները կքննարկվեն անհատականորեն։