ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐ

ԼԱՊՏԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

Ինչպիսի՞ աշխատակցի կարիք ունեք։
Ի՞նչ կոնկրետ հմտություններ եք ակնկալում Ձեր աշխատակցից։

Տեղադրե՛ք տեղեկատվություն ձեր թափուր աշխատատեղի մասին, և ԼԱՊՏԵՐ-ը կփնտրի համապատասխան թեկածուին, որի ունակություններն ու անհատականությունը լիովին կհամապատասխանեն Ձեր կազմակերպության պահանջներին և մշակույթին։

Անկախ նրանից՝ ունեք մեկ աշխատակցի, թե խաչաձև ֆունկցիոնալ թիմի կարիք, մենք կարող ենք հավաքել Ձեր թիմը:

ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ
ԻՆՉՈՒ ՄԵՆՔ
ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ

ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՓՆՏՐՈՒՄԸ

- Գրանցվե՛ք կայքում։

- Եթե կայքում գրանցվելու Ձեր թեկնածությունը մերժվեց, Դուք ոչինչ չեք վճարում։

- Միայն գրանցումը հաստատելուց հետո Դուք կարող եք անել ծառայությունների համար համապատասխան վճարումը։ 

- Ձեր հայտը ընդունելուց և հաստատելուց հետո մեր համապատասխան աշխատակիցը, որը հետագայում լինելու է Ձեր հաշվի պատասխանատուն, կապ կհաստատի Ձեզ հետ։

- Միասին Դուք կարող եք կերտել այն մանրամասն պրոֆիլը, որն անհրաժեշտ է լրացնելու Ձեր թափուր աշխատատեղը։

- Տեղեկացրե՛ք Ձեր բոլոր պահանջների և կարիքների մասին:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՐՈՆՈՒՄ

- Մեր աշխատակազմի անհատականորեն ընտրված մասնագետները կփնտրեն Ձեզ անհրաժեշտ ամենահամապատասխան թեկնածուին:

- Մեր կողմից թեկնածուի համապատասխան գիտելիքների մակարդակը ստուգելուց և անհրաժեշտ հարցազրույցներն անցկացնելուց հետո միմիայն թեկնածուն կներկայացվի Ձեզ:

- Ձեր հայտը ստանալուց և մշակելուց հետո Դուք կստանաք կարգավիճակի հաշվետվություն.

ա) Մենք ունենք համապատասխան թեկնածու մեր ցանցում, որին պատրաստ ենք ներկայացնելու Ձեզ:

կամ՝

բ) Մենք ունենք թեկնածու, որն անցնում է անհրաժեշտ գնահատումները։ Երբ մենք համոզվենք, որ նրա տվյալները համապատսխանում են Ձեր ակնկալիքներին, թեկնածուն կներկայացվի Ձեզ։

կամ՝

գ) Այս պահին մենք չունենք Ձեր թափուր աշխատաատեղին համապատասխանող թեկնածու։

Այս դեպքում մեր աշխատակազմի անհատականորեն ընտրված մասնագետները կշարունակեն որոնումները՝ ապահովելու Ձեզ անհրաժեշտ ամենահամապատասխան թեկնածուի առաջարկով։

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

- Եթե թեկնածուն համապատասխանում է Ձեր չափանիշներին, ապա նա սկսում է աշխատանքային փորձաշրջանը Ձեր ընկերությունում։

- Փորձաշրջան անցած թեկնածուն ընդունվում է աշխատանքի` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի և կազմակերպության կանոնադրության։

- Կազմակերպությունը ամբողջովին կրում է պատասխանատվություն՝ վարելու օրինական գործունեություն և հարգելու ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։

- Փորձաշրջանն անցած թեկնածուին ընդունելով աշխատանքի՝ կազմակերպությունը համարում է տվյալ հայտով ԼԱՊՏԵՐ-ի մատուցած ծառայությունն ավարտված։

- Անհրաժեշտության դեպքում ԼԱՊՏԵՐ-ը պատրաստ է ուղեկցել աշխատանքի անցնելու ամբողջ գործարքի ադմինիստրատիվ կողմը։

ԼԱՊՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

- ԼԱՊՏԵՐ-ը չի կրում պատասխանատվություն կազմակերպության վարած քաղաքականության համար։

- ԼԱՊՏԵՐ-ը պատասխանատու է իր աշխատանքի համար միայն։

- Եթե աշխատանքային փորձաշրջանի ընթացքում պարզվի, որ թեկնածուն այնուամենայնիվ չի համապատասխանում կազմակերպության չափանիշներին, ԼԱՊՏԵՐ-ը կշարունակի որոնումները և կանի նոր թեկնածուի առաջարկ։

- ԼԱՊՏԵՐ-ը ի վիճակի է ապահովել որակյալ մասնագետներ բոլոր տեսակի ընկերությունների համար:

ԼԱՊԵՏԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ

ԼԱՊՏԵՐ-ի ծառայությունների վճարը բաղկացած է երկու մասից։

Նախնական հայտը ընդունելու վճարում և գործարքը ավարտելու պարգևատրում։

Բացի գնային փաթեթի վճարումից, գործարքի նախնական փուլը ավարտելուց հետո և համապատասխան թեկնածուին փորձնական աշխատանքի ընդունելուց առաջ Գործատուն վճարում է ԼԱՊՏԵՐ-ին պրեմիում՝ աշխատողի մեկ աշխատավարձի չափով։

Տվյալ պարագայում գրանցված աշխատավարձը չի կարող լինել այլ, քան ներկայացված է սկզբնական հայտում։

Եթե կազմակերպությունը  իր ներկայացրած հայտում, իր համապատասխանորեն նկարագրած պահանջների և պայմանների հիման վրա առաջարկված աշխատակցի թեկնածությունը ստանալուց հետո չի գրանցում աշխատանքի տվյալ թեկնածուին և 2 անգամ պահանջում է նոր թեկնածուի առաջարկ, ԼԱՊՏԵՐ-ի հետ պայմանագիրը համարվում է խզված։ Ծառայությունը համարվում է մատուցված, և ծառայության համար վճարված գումարը չի վերադարձվում։

Հետագայում կազմակերպությունը զրկվում է ԼԱՊՏԵՐ-ի ծառայություններից օգտվելու հնարավորությունից։

ԻՆՉՈՒ ՄԵՆՔ

ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Բոլոր ընկերությունների համար՝ թե մեծ, թե փոքր, աշխատանքի համար իրենց անհրաժեշտ համապատասխան ամենալավ թեկնածուին գտնելը իսկական մարտահրավեր է։

Լավագույն մասնագետների փնտրելու և վարձելու մեր յուրօրինակ լուծումը հանում է այս խնդիրները օրակարգից։

Ի տարբերություն բոլոր նման այլ ծառայություններ առաջարկողների՝ մենք չենք զբաղվում Ձեր՝ գործատիրոջ ներկայացրած հայտը՝ որպես գովազդ, տեղադրելով տարբեր սոցիալական ցանցերում՝ ավելացնելով արդեն առանց այն էլ գերկոնտամինացված շուկայի քաոսը։

Մենք ընդհանրապես չենք աշխատում նման ալգորիթմով։

Մենք աշխատում ենք Ձեր փոխարեն։ 

Մենք ենք փնտրում և գտնում Ձեզ հարմար լավագույն տարբերակը, համապատասխան հարցազրույցների միջոցով փորձում ենք բացահայտել պոտենցիալ թեկնածուի ուժեղ և թույլ կողմերը։

Եթե անհրաժեշտ է, մենք ենք նախնականորեն պատրաստում Ձեզ հարմար համապատասխան թեկնածուին։

Մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում։

ՄԵՆՔ ԽՆԱՅՈՒՄ ԵՆՔ Ե՛Վ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ, Ե՛Վ ՁԵՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Սա ծառայություն է միմիայն ամենախստապահանջ և ամենաբարձր չափանիշներով պատվիրատուների համար։

Մենք մատուցում ենք բացառիկ որակի ծառայություններ, և այդ ծառայությունների գինը շատ բարձր է։

Մենք ընդունում ենք, որ մեր ծառայությունները հնարավոր է ոչ բոլորի համար են մատչելի։ Սակայն մենք չենք զբաղվում Ձեր ժամանակն ու դրամը կորցնելով։

Անհրաժեշտության դեպքում սկսնակ կազմակերպություններին պատրաստ ենք օգնել վարելու համապատասխան սկզբնական թղթաբանությունը։

Մենք տանում ենք ակտիվ աշխատանք Ձեզ հետ և Ձեզ համար։

ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ գտնելու համապատասխան թեկնածու թափուր աշխատատեղի համար։

- Նախ և առաջ դա կախված է նրանից, թե ինչ մասնագետի կամ աշխատակցի կարիք ունեք։ Եթե թափուր աշխատատեղի համար պահանջվում է աշխատանքային շուկայում եզակի կամ հազվադեպ մասնագիտություն, նման թեկնածու գտնելու համար կծախսվի ավելի շատ ժամանակ։

Հաջորդ կարևոր հանգամանքն է աշխատանքի հրապուրիչ պայմանները - աշխատավարձը, սոցիալական փաթեթը, առաջ գնալու և կատարելագործվելու հնարավորության Ձեր առաջարկը։

Եթե հայտը ներկայացված է մանրամասն և հստակ, ուրեմն որոնման ընթացքը կլինի ավելի արագ և հարթ։ 

Ինչպե՞ս է ԼԱՊՏԵՐ-ը փնտրում համապատասխան թեկնածուի։

- Մենք ունենք մեր մշակած մեթոդներն ու տեխնոլոգիաները, որոնք տարբերվում են տվյալ պահին աշխատանքային շուկայում գործող այլ կազմակերպությունների աշխատաձևից և մեթոդներից։ Մենք չենք գտնում, որ անհրաժեշտ է բարձրաձայնել նման կոնֆիդենցիալ ինֆորմացիան։

Ինչո՞վ է տարբերվում ԼԱՊՏԵՐ-ի աշխատաձևը այլ նման գործունեությամբ զբաղվող ընկերություններից։

- Մենք չենք զբաղվում Ձեր հայտը սոցիալական ցանցերում տեղադրելով և չենք փորձում նման և այլ անգործունյա ու անտարբեր միջոցներով ստեղծել աշխատանքի իմիտացիա։

Մենք զբաղվում ենք Ձեր հայտով՝ ակտիվ աշխատելով անմիջականորեն և՚ Ձեր, և՚ թեկնածուի հետ՝ վարելով հարցազրույցներ, ստուգելով տվյալ թեկնածուի ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև համապատասխան արժանիքները, որոնք Դուք շեշտել եք Ձեր հայտում, վերլուծում ենք հավաքված տեղեկությունները և միմիայն դրանից հետո թեկնածուին ներկայացնում Ձեզ։

Ո՞ւնի արդյոք ԼԱՊՏԵՐ-ը մասնագետներ՝ վարելու անհրաժեշտ մասնագիտական հարցազրույցներ։
(Այս հետաքրքիր հարցը տրված է Ինեկոբանկի կառավարչի կողմից։)

- Այո՛, մենք ունենք անհրաժեշտ համապատասխան մասնագետներ, որոնք վարում են հարցազրույցները։

Ինչ վերաբերում է զուտ մասնագիտական գիտելիքների ստուգմանը, մենք նույնպես ունենք մշակված և փորձված սեփական ալգորիթմներ, որոնք բացահայտում են, թե համապատասխանո՞ւմ են արդյոք թեկնածուի մասնագիտական գիտելիքները գործատիրոջ ակնկալած անհրաժեշտ մակարդակին։

Ինչպիսի՞ն է ընթացակարգը, եթե Լապտեր-ի առաջարկած թեկնածուն աշխատանքային փորձաշրաջանի ընթացքում այնուամենայնիվ չի արդարացնում իրեն։

- ԼԱՊՏԵՐ-ը պատասխանատու է իր աշխատանքի համար։
Եթե աշխատանքային փորձաշրջանի ընթացքում պարզվի, որ թեկնածուն այնուամենայնիվ չի համապատասխանում է Ձեր չափանիշներին, մենք կառաջարկենք Ձեզ նոր թեկնածու։

Կա՞ն արդյոք ազատ աշխատատեղի համար համապատասխան թեկնածուներ գտնելու և առաջարկելու որոշակի ժամկետներ:

- Թափուր աշխատատեղի համար համապատասխան թեկնածու որոնելը, գտնելը և Ձեզ ներկայացնելը սերտորեն կապված է Ձեր առաջարկած աշխատանքային պայմանների, ինչպես նաև տվյալ պահին աշխատանքի շուկայում տիրող իրավիճակի հետ։

Անհրաժեշտ է հասկանալ, որ նման իրադրության մեջ անհնար է տալ ժամկետների հետ կապված որևէ երաշխիք։

Ի՞նչ ինֆորմացիա է տրամադրում ԼԱՊՏԵՐ-ը գործատուին թափուր աշխատանքի թեկնածուների մասին։

- Որպես գործատու՝ Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու հավանական թեկնածուի միայն մասնագիտական պրոֆիլին և ոչ նրա անձնական տվյալներին։

Ձեր կողմից մեր տրամադրած նախնական տվյալների վերլուծումից և ընտրությունը անելուց հետո կկազմակերպվի առաջին եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Ձեզ կներկայացվի համապատասխան թեկնածուն։ 

Անձնական տվյալները և կապը թեկնածուի հետ մնում են գաղտնի մինչև առաջին եռակողմ հանդիպումը։

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԸ

ԼԱՊՏԵՐ-ը առաջարկում է հետևյալ սակագնային պլանները գործատուների համար։

ՍԿՍՆԱԿ ՓԱԹԵԹ

Մեկ ակտիվ աշխատատեղ

Հարմար է սկսնակ ընկերությունների համար։

95.000 AMD

ՍՏԱՆԴԱՐՏ ՓԱԹԵԹ

Երեք ակտիվ աշխատատեղ

Հարմար է ընկերությունների համար, որոնք հավաքում են փոքր թիմ, բայց մտադիր են ընդլայնել։

245.000 AMD

ՊՐԵՄԻՈՒՄ ՓԱԹԵԹ

Հինգ ակտիվ աշխատատեղ

Իդեալական է ընկերությունների համար, որոնք ցանկանում են պահպանել ճկունություն՝ արագ ընդլայնելու իրենց գործող  թիմերը։

345.000 AMD

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Եթե Դուք ունեք յուրահատուկ պահանջներ կամ չեք տեղավորվում մեր ստանդարտ առաջարկի շրջանակներում, կապ հաստատեք մեզ հետ, և մենք կստեղծենք Ձեզ համապատասխան յուրահատուկ պայմաններով հատուկ առաջարկ։

 

Յուրաքանչյուր սակագնային պլան ունի իր առանձնահատկությունները։

Եթե ինչ-որ բան Ձեզ պարզ չէ, առանց երկմտելու կապ հաստատեք մեզ հետ։

Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնելու Ձեզ՝ լուծելու Ձեր առջև կանգնած բոլոր խնդիրները։