ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐ
ԼԱՊՏԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հաջողությունը պատահական չէ:
Դա քրտնաջան աշխատանք է, համառություն, մարզում, ուսուցում, զոհաբերություն։
Իսկ ամենից առաջ՝ դա սեր է այն ամենի նկատմամբ, ինչ դու անում ես կամ սովորում ես անել:
Պելե
ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐՈՆՈՒՄԸ ԼԱՊՏԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
- Գրանցվե՛ք կայքում։
- Ընտրե՛ք Ձեզ հետաքրքրող աշխատանքի ոլորտը կամ պատմե՛ք Ձեզ հետաքրքրող աշխատանքի մասին։
- Լրացրե՛ք հարցաթերթը՝ մանրամասն պատասխանելով հարցաթերթի բոլոր կետերին։ Բաց մի՛ թողեք ոչ մի մանրուք։
- Մանրամասն պատմե՛ք Ձեր անցած ճանապարհի, ուսման, ձեռք բերած աշխատանքային փորձի մասին։
- Լրացված հարցաթերթը վերլուծելուց հետո և Ձեր գրանցումը կայքում հաստատելուց հետո, ԼԱՊՏԵՐ-ի մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ հետագա քայլերի հերթականությունը համաձայնեցնելու համար։
- Եթե կայքում գրանցվելու Ձեր թեկնածությունը մերժվեց, Դուք ոչինչ չեք վճարում։
- Միայն գրանցումը հաստատելուց հետո Դուք կարող եք անել ծառայությունների համար համապատասխան վճարումը։
- Անհրաժեշտ հարցազրույցներն անցնելուց և դրանց վերլուծումից հետո Ձեր թեկնածությունը կակտիվացվի մեր տվյալների բազայում, և ԼԱՊՏԵՐ-ը կառաջարկի Ձեր թեկնածությունը համապատասխան կազմակերպությունների։
- Եթե Ձեր գիտելիքները և արժանիքները կհետաքրքրեն թափուր աշխատանք ունեցող կազմակերպությանը, ԼԱՊՏԵՐ-ը Ձեզ կներկայացնի այդ կազմակերպությանը։
- Եթե կազմակերպությունը գտնի, որ Ձեր թեկնածությունը համապատասխանում է իր չափանիշներին և պահանջներին, պայմանագիր կապելուց հետո Դուք կսկսեք աշխատանքային փորձաշրջանը։
Եթե ունեք հարցեր կամ ինչ-որ բան Ձեզ համար պարզ չէ, առանց երկմտելու կապ հաստատեք մեզ հետ։
Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնելու Ձեզ՝ գործատուին ամենալավ ձևով ներկայանալու համար։
ԼԱՊԵՏԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
ԼԱՊՏԵՐ-ի ծառայությունների վճարը բաղկացած է երկու մասից։
Նախնական հայտը ընդունելու վճարում, որպես համակարգում գրանցվելու վճար և գործարքը ավարտելու պարգևատրում։
Աշխատանք փնտրողների համար համակարգում գրանցման արժեքն է 9.000 դրամ։
Գրանցումը վավեր է 3 ամիս ժամկետով։
Բացի գրանցման վճարից, գործարքի նախնական փուլը ավարտելուց հետո և համապատասխան աշխատանքի ընդունվելուց առաջ աշխատանք փնտրողը / Թեկնածուն վճարում է ԼԱՊՏԵՐ-ին պրեմիում՝ մեկ աշխատավարձի 50 տոկոսի չափով։
Տվյալ պարագայում գրանցված աշխատավարձը չի կարող լինել այլ, քան ներկայացված է սկզբնական հայտում։
Եթե աշխատանք փնտրողը իր ներկայացրած հայտում, իր համապատասխանորեն նկարագրած պահանջների և պայմանների հիման վրա առկա աշխատանքի առաջարկը ստանալուց հետո չի ընդունում տվյալ աշխատանքի առաջարկը և 2 անգամ պահանջում է նոր առաջարկ, ԼԱՊՏԵՐ-ի հետ պայմանագիրը համարվում է խզված։ Ծառայությունը համարվում է մատուցված, և ծառայության համար վճարված գումարը չի վերադարձվում։
Հետագայում նա զրկվում է ԼԱՊՏԵՐ-ի ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Եթե ինչ-որ բան Ձեզ պարզ չէ, առանց երկմտելու կապ հաստատեք մեզ հետ։
Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնելու Ձեզ՝ լուծելու Ձեր առջև կանգնած բոլոր խնդիրները։
ՈՉ ՄԻ CV
Մեր փորձը ցույց է տալիս, որ CV-ները չեն արտացոլում իրական դրությունը և ի վիճակի չեն ներկայացնելու թեկնածուի արժանիքներն ու գիտելիքները։ Ավելին, շատ հաճախ CV-ները կազմված են թերի, անփույթ, չեն պարունակում պատճաշ տեղեկատվություն, իսկ երբեմն նույնիսկ կեղծ են։
ԼԱՊՏԵՐ-ը չի խրախուսում նման անդեմ և կարծես նույն բուծարանից դուրս եկած CV֊ների պրակտիկան։
Ի տարբերություն այլ ծառայություն մատուցողների, մենք չենք հիմնվում CV֊ների վրա։
Մենք նախընտրում ենք ինքնուրույն կազմել Ձեր "դիմանկարը", և հավատացեք, որ մեր կազմած և ներկայացված բնութագիրը անթերի է աշխատում։
Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնելու Ձեզ՝ գործատուին ամենալավ ձևով ներկայանալու համար։
Սակայն դա չի նշանակում, որ մենք "գեղեցկացնում" ենք Ձեր բնութագիրը, ստեղծելով խաբկանք՝ ամեն ձևով Ձեզ աշխատանքի տեղավորելու համար։
Մենք աշխատում ենք ձեզ հետ՝ ի հայտ բերելու Ձեր մասնագիտական ունակություններն ու պոտենցիալը։
Մենք փորձում ենք գտնել Ձեր ուժեղ և դրական կողմերը, համապատասխան ձևով Ձեզ գործատուին ներկայացնելու համար։
ՈՉ ՄԻ ՖԵՅՍԲՈՒՔ, ՈՉ ՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ
Ի տարբերություն բոլոր նման այլ ծառայություններ առաջարկողների, մենք չենք զբաղվում Ձեր տվյալները և ինֆորմացիան որպես գովազդ տեղադրելով տարբեր սոցիալական ցանցերում և վարձատրվելով դրա համար։
Մենք գտնում ենք նման աշխատաոճը անընդունելի մեզ համար։
Մենք նախընտրում ենք աշխատել յուրաքանչյուր պատվիրատուի հետ՝ լինի դա գործատու, թե աշխատանք փնտրող։
Աշխատել՝ նշանակում է հասկանալ մեր առջև դրված խնդիրը և լուծել այդ խնդիրը, ոչ թե ձևականորեն մոտենալ հարցի լուծմանը՝ տեղադրելով գովազդ սոցիալական ցանցերում։
Մենք գտնում ենք, որ անհնար է աշխատանք փնտրողին ներկայացնել դրական տեսանկյունից, եթե մենք ծանոթ չենք նրա հնարավորություններին, իսկ անհրաժեշտության դեպքում ի վիճակի չենք տալ որոշակի խորհուրդներ և լուծումներ։
Մեր հարցաթերթը հնարավորություն է ընձեռում մեզ հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն թափուր աշխատատեղի հավակնորդի գիտելիքների և աշխատանքային փորձի, ինչպես նաև նրա մարդկային հատկությունների մասին։
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Մենք վերցնում ենք պատասխանատվություն մեզ վրա։
Եթե աշխատանքի պայմանները կամ որակը իրականում չեն համապատասխանում գործատուի տված նախնական բնութագրությանը, մենք կօգնենք Ձեզ գտնելու համապատասխան նոր աշխատատեղ։
Մեր աշխատակազմը ընտրված է անհատականորեն և համապատասխանում է մասնագիտական աշխատանքների պահանջին։
Տվյալ պահին Հայաստանում չկա մի կազմակերպություն, որն իր կազմում ունի թափուր աշխատանքի հետ կապված հարցերով զբաղվող բոլոր անհրաժեշտ մասնագետները։
Մենք ունենք։
Ի՞նչ ունակությունների առկայությունը կարող է օգնել գտնելու արժանավայել աշխատանք:
- Առաջին հերթին, աշխատանք գտնելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիքներ։
Այլ կարևոր հատկանիշներն են սովորելու և ինքնազարգացման մղղումը, աշխատասիրությունը, հուսալիությունը, դրական մտածողությունը, կազմակերպվածությունը, սթրեսային իրավիճակներում կայուն աշխատելու ունակությունը, անհրաժեշտության դեպքում պաշտպանելու սեփական տեսակետը, արդյունավետ հաղորդակցվելու ունակությունը։
Այս ցանկը կարելի է երկար շարունակել։
Ամեն դեպքում, եթե Դուք կյանքի նկատմամբ ունեք դրական, բայց միևնույն ժամանակ խստապահանջ վերաբերմունք Ձեր իսկ նկատմամբ, ուրեմն Դուք ճիշտ ուղղու վրա եք։
Եթե գործատուն իմ թեկնածությունը հարմար համարի, ապա կարո՞ղ եք երաշխավորել, որ ինձ պաշտոնապես կձևակերպեն աշխատանքի։
- Այո, իհարկե։
ԼԱՊՏԵՐ-ի հետ համագործակցելու առաջին և ամենակարևոր պայմանն է օրինական դաշտում աշխատելն ու գործելը։
ԼԱՊՏԵՐ-ը միշտ պատրաստ է աջակցել ինչպես սկսնակ կազմակերպություններին, այնպես էլ աշխատանքային փորձ չունեցող թեկնածուներին բոլոր վարչական հարցերում։
Անհրաժեշտության դեպքում կապնվեք մեզ հետ առանց երկմտանքի և մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ լուծելու բոլոր առաջացած խնդիրներն ու խոչընդոտները։
Կարո՞ղ եմ արդյոք ես նվազագույն աշխատավարձի մակարդակ սահմանել։
- Իհարկե, կարող եք։
Նույնիսկ ավելին՝ ԼԱՊՏԵՐ-ը չի համագործակցում կազմակերպությունների հետ, որոնց աշխատանքային պայմանները չեն համապատասխանում մեր սեփական չափանիշներին և գործարար հարաբերությունների պատկերացումներին։
Արդյո՞ք ես կարող եմ ակնկալել կարիերայի աճ այն ընկերությունում, որը դուք առաջարկում ե՞ք ինձ։
- Մենք չենք կարող ազդել անկախ ընկերության որոշումների վրա։
Ձեր առաջխաղացումը տվյալ ըկերությունում կախված է միմիայն նրանից, թե որքան լավ Դուք կաշխատեք այդ ընկերությունում և ինչպես կդրսևորեք Ձեզ։
Կարո՞ղ եմ վստահ լինել, որ դուք ամեն ջանք կգործադրեք ինձ հարմար համապատասխան աշխատատեղ գտնելու համար, այլ ոչ թե պարզապես կուղարկեք իմ հայտը առաջին պատահած կազմակերպությունը:
- Նախ և առաջ, եկեք հստակություն մտցնենք մեր և Ձեր պատասխանատվությունների միջև։
Կգտնեք Դուք համապատասխան աշխատանք թե ոչ, կախված է առաջին հերթին Ձեր մասնագիտական որակավորումից և Ձեզ բնորոշ անհատական հատկանիշներից։
Եթե մեր մենեջերների հետ անմիջական հարցազրույցի ընթացքում Դուք չեք դրսևորում Ձեզ լավագույն ձևով, մի կարծեք թե մեր մենեջերները "կգեղեցկացնեն" Ձեր բնութագիրը կամ մասնագիտական արժանիքները, որպեսզի Ձեզ ամեն գնով աշխատանքի տեղավորեն։
Արդյո՞ք ԼԱՊՏԵՐ-ը տեղադրում է թափուր աշխատատեղի հավակնորդի հայտը սոցիալական ցանցերում։
- Մենք ձեր հայտը չենք տեղադրում սոցիալական ցանցերում, այլ մշակում ենք ստացված տվյալները, անալիզի ենթարկում հարցազրույցի ժամանակ տրված նույնիսկ աննշան թվացող հարցերի պատասխանները։
Հիմնվելով վերլուծությունների վրա՝ մենք պատրաստում ենք Ձեր բնութագիրը, որի հիման վրա էլ մենք աշխատում ենք Ձեզ հարմար աշխատանք գտնելու ուղղությամբ, ուսումնասիրելով բոլոր առկա թափուր աշխատատեղերը՝ գտնելու երկողղմանի համապատասխանությունը։
Կարելի՞ է մանրամասն իմանալ հարցաթերթի մասին, որը պետք է լրացվի։
- Հարցաթերթը կոչված է հավաքելու մասնագիտական տեղեկություններ, որոնց հիման վրա մենք պետք է գտնենք Ձեզ համապատասխան առաջարկ:
Հարցաթերթիկը գործընթացի մասն է, որին կարող եք ծանոթանալ միմիայն գրանցումից հետո։
Ինչո՞վ է տարբերվում ձեր կազմած պրոֆիլը ռեզյումեից:
- ԼԱՊՏԵՐ-ի կազմված պրոֆիլը մեր մասնագետների կողմից կազմված տարբեր հարցերի և այդ հարցերին տված պատասխանների վերլուծության արդյունքն է։
Հարցերի պատասխանները լուսավորում են և ի հայտ են բերում Ձեր ունակությունները։ Այսինքն՝ դա մասնագետների կողմից ամեն թեկնածուի հետ տարված անհատական աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։
Մինչդեռ ոեզյումեն թեկնածուին վերաբերվող զուտ թռուցիկ, հակիրճ տեղեկատվություն է, որը կարող է լինել թերի, շատ հաճախ անբավարար իսկ երբեմն նույնիսկ կեղծ։
Որքա՞ն ժամանակ կպահանջվի աշխատանք գտնելու համար:
- Մենք չենք կարող խոսել կոնկրետ ժամկետների մասին, դա կախված է թէ ինչքանով են պահանջված Ձեր մասնագիտական ունակությունները տվյալ պահին։
Արդյո՞ք կազմակերպությունը, որն ընդունում է թեկնածուին աշխատանքի, վճարելու է աշխատողներին փորձաշրջանի ընթացքում և որքան գումար:
- Փորձաշրջանի ընթացքում գործատուն պարտավոր է գրանցել և վճարել աշխատակցին։
Սակայն պետք է նկատի ունենալ որ փորձաշրջանի ընթացքում աշխատավարձը կարող է լինել զգալիորեն ավելի ցածր, քան փորձաշրջանն անցնելուց և լրիվ դրույքով աշխատանքի ընդունվելուց հետո։
Ո՞վ է որոշում փորձաշրջանի տևողությունը:
- Փորձաշրջանի տևողությունը որոշում է գործատուն հիմնված ՀՀ աշխատանքային օրենսգրքի վրա:
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է փորձաշրջան ոչ ավել քան 3 ամիս տևողությամբ։