ՀԱՐԹԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵ՛Ր,

Ընտրե՛ք համապատասխան աշխատակցի
երկրի լավագույն 5% մասնագետներից

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵ՛Ր,

Գտե՛ք արժանավայել աշխատանք
երկրի լավագույն ընկերություններում

ԵՐԵՔ ԲԱՆ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՄԱՆԱԼ ԼԱՊՏԵՐԻ ՄԱՍԻՆ
1

ԼԱՊՏԵՐ-ը եզակի հարթակ է ամենախստապահանջ և ամենաբարձր չափանիշներով պատվիրատուների համար։ Գործատուների համար ԼԱՊՏԵՐ-ը գտնում է համապատասխան արժանիքներով աշխատակիցներ, իսկ աշխատանք փնտրողների համար՝ արժանավայել աշխատանք։ 

2

ԼԱՊՏԵՐ-ը տարբերվում է բոլոր այլ գործակալություններից ոչ միայն իր կոնցեպտով և մատուցած ծառայությունների որակով, այլև աննախադեպ պատասխանատվության մակարդակով իր մատուցած ծառայությունների համար։

3

Մենք մատուցում ենք բացառիկ որակի ծառայություններ, և այդ ծառայությունների գինը շատ բարձր է։ Մենք ընդունում ենք, որ մեր ծառայությունները ոչ բոլորի համար կարող են մատչելի լինել։

 

ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ ԼԱՊՏԵՐԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

- Գրանցվե՛ք կայքում։

- Տեղեկացրե՛ք Ձեր բոլոր պահանջների և կարիքների մասին:

- Միմիայն մեր կողմից անհրաժեշտ հարցազրույցներն անցկացնելուց հետո թեկնածուն կներկայացվի Ձեզ:

- ԼԱՊՏԵՐ-ը պատասխանատու է իր աշխատանքի համար։

Եթե թեկնածուն չի համապատասխանում Ձեր չափանիշներին, ԼԱՊՏԵՐ-ը կառաջարկի նոր թեկնածու։

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ԼԱՊՏԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ
ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գործատուների համար ԼԱՊՏԵՐ-ի ծառայությունների արժեքն է 25.000 դրամ, որպես համակարգում գրանցման վճար և աշխատողի մեկ ամսվա աշխատավարձը, որպես հոնորար՝ մատուցած ծառայության համար։

Համակարգում գրանցվելուց հետո գործատուները հնարավորություն ունեն ներկայացնելու մինչև 10 հայտ թափուր աշխատատեղի  համար։

Համակարգում գրանցումը վավեր է 6 ամիս։ 

Հոնորարը վճարվում է աշխատողի հետ համաձայնագիրը կապելուց և աշխատանքային հարաբերությունները սկսելուց առաջ։

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ ԼԱՊՏԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

- Գրանցվե՛ք կայքում։

- Լրացրե՛ք հարցաթերթը՝ մանրամասն պատասխանելով հարցաթերթի բոլոր կետերին։ Բաց մի՛ թողեք ոչ մի մանրուք։

- Լրացված հարցաթեթը վերլուծելուց հետո ԼԱՊՏԵՐ-ի մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ հետագա քայլերի հերթականությունը համաձայնեցնելու համար։

- Անհրաժեշտ հարցազրույցներն անցնելուց և դրանց վերլուծումից հետո Ձեր թեկնածությունը կակտիվացվի մեր տվյալների համակարգում, և ԼԱՊՏԵՐ-ը կառաջարկի Ձեր թեկնածությունը համապատասխան կազմակերպությունների։

ԼԱՊՏԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ
ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աշխատանք փնտրողների համար ԼԱՊՏԵՐ-ի ծառայությունների արժեքն է 9.500 դրամ, որպես համակարգում գրանցման վճար և աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի 50 տոկոսը, որպես հոնորար՝ մատուցած ծառայության համար։

Հայկական բանակից մինչև 24 տարեկան զորացրվածները և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորները մեր ծառայություններից կարող են օգտվել բացարձակապես անվճար։ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ԱՌԿԱ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Կառավարում և գործավարություն

Կազմակերպությանն անհրաժեշտ առաջատար և
պատասխանատու մասնագետներ, մենեջերներ,
տնօրեն կամ փոխտնօրեն …

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ՏՏ ոլորտ

Փորձառու և հմուտ ծրագրավորողներ,
դիզայներներ, անիմացիա, 3D մասնագետներ,
ՏՏ ոլորտում ընդգրկված ամբողջ պալիտրան …

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Տեխնիկական աշխատանքներ

Մաքրուհիներ, վարորդներ, գիշերային պահակներ,
առաքիչներ …

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հյուրասիրության ոլորտ

Ավագ խոհարար, խոհարարի օգնական,
հրուշակեղենի վարպետ, մատուցող …

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ